Հայկական հարցի ֆրանսիական բյուրոն հունիսի 28-ին կազմակերպում է ռադիոմարաթոն միջոցնել հավաքելու համար, որպես օգնություն սիրիահայերին: Ծրագիրը, որն արդեն երրորդ անգամ է իրականացվում, հեռարձակվելու է Ֆրանսիայի երեք հայկական ռադիոկայաններով՝ «AYP FM», «Radio Arménie» եւ «Radio A»: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
«Այն ժամանակ, երբ Սիրիայի հայկական համայնքը ճայրահեղ իրավիճակում է, մենք պետք է օգնության ձեռք մեկնենք, աջակցենք ու մեր միասնականության մասին հայտնենք»,- նշել են ռադիոմարաթոնի կազմակերպիչները՝ ընդգծելով, որ նմանատիպ հանգանակություն կազմակերպվել է 2013թ.-ի սեպտեմբերին, որին մեծ թվով մարդիկ են մասնակցել:




























