Հայաստանի դատավորները նոր խթան կունենան դատական գործերն ավելի արագ վարելու: Համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվել է հունիսի 12-ին խորհրդարանում:
Ինչպես նշել է արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, օրինագծում ներդրվում է դատավորների գնահատման համակարգ, որից կախված է նանց առաջխաղացումը ծառայության ընթացքում:
Ներդրվում է գնահատման քանակական եւ որակական համակարգ: Առաջինում հաջողություն կունենան ավելի արագ եւ արդյունավետ գործը քննողները, նաեւ դատական ակտերը ճիշտ հիմնավորողները: Իսկ երկրորդ համակարգում բարձր միավորներ ստանալցանկացողները պետք է լավ կազմակերպեն դատաքննությունն ու անկողմնակալ լինեն:
Բացի այդ, դատավորների կարգապահական պատասխանատվության գործերը քննվելու են բաց ռեժիմով:





























