Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները պարզել են, որ մարդու մարմնի ամենացավոտ մասերն են ճակատն ու մատների ծայրերը:

Փորձի շրջանակներում գիտնականներն օգտագործել են լազեր, որի ազդեցությունը ստուգել են 26 կամավորների մասնակցությամբ: Հետազոտության վերջում կամավորները պատմել են, թե որտեղ էր ցավ ավելի ինտենսիվ, գրում է «Indian Express» թերթը:

Ապացուցել են, որ ցավն ու շփումից առաջացած զգացողությունները նույնն են, սակայն դրանց միջեւ հստակ կապ չկա, հաղորդում է «MIGnews.ru»-ն:

Հետազոտության ընթացքում կիրառված լազերն ազդում էր մաշկի վերին ծածկույթի ընկալիչների վրա: Ամենախոր հատվածներին չէր անդարդառնում: Հստակության համար փորձից առաջ փակում էին մասնակիցների աչքերը:

Գիտնականները պնդում են, որ ցան ու շոշափումի զգացողությունը կարգավորվում են տարբեր սենսորային համակարգերով: Հաջողվել է հաստատել, ոչ մարդիկ ցավի հստակ տեղը նշում էին, եթե ցավի աղբյուրն ազդում էր մարմնի մասի վրա, իսկ շփումն առավել զգալի էր վերջույթներում: