Ավարտվել է Հայաստանի խորհրդարանի 2014թ. գարնանային նստաշրջանը: Հաջորդ հերթական նստաշրջանին խորհրդարանը կհավաքվի արդեն աշնանը:
Հաջորդ չորեքշաբթի՝ հունիսի 18-ին սկսվելու է արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու են մի շարք օրինագծեր, որ պատգամավորները չեն հասցրել քննարկել փետրվարից, նաեւ կառավարության ներկայացրած մի քանի նոր օրինագծեր: Ամենանշանակալին դրանցից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններ են:
Գարնանային նստաշրջանը փակվել է Հայաստանի օրհներգով, որն ամենալավը երգել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատգամավորների մեծ մասը պարզապես լռել էր:





























