Հնդկաստանի խոշորագույն պողպատաձուլական գործարանում գազի արտահոսքից վեց մարդ զոհվել, 30-ից ավելին տուժել են, փոխանցում է «Ֆրանս Փրեսս»-ը՝ վկայակոչելով գործարանի ներկայացուցիչներին:

Դեպքը կատարվել է Bhilai Steel գործարանում՝ լույս ուրբաթ գիշերը: Արտահոսքի պատճառը ջրի պոմպի վնասվածքն է եղել, որը խողովակներով ջուր էր մղում  վառարաններ:  Խողովակներում ճնշումը նվազել է, արդյունքում պայթյուն է որոտացել: Երբ աշխատակիցները փորձել են վերացնել անսարքությունը, արտահոսք է տեղի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վեց բանվոր զոհվել է, 31-ը՝ տուժել  շմոլ գազի արտահոսքից», - հայտարարել է գործարանի մամուլի քարտուղարը:

Տուժածներից վեցի վիճակը ծանր է: