Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռանալուց հետո կնոջ հետ բնակություն է հաստատել ռուսաստանյան Սոչի քաղաքում, vesti.ua պարբերականին է հաղորդել Մոսկվայի հյուսիսային վարչական շրջանի նախկին պրեֆեկտ Օլեգ Միտվոլը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
«Իմ տվյալներով՝ նա իր քաղաքացիական կնոջ՝ Լյուբով Պոլեժայի հետ այժմ Սոչիում է գտնվում: Ինչով է նա զբաղվո՞ւմ: Շնորհիվ ձեր երկրում կատարած աշխատանքի, նա կարող է իրեն թույլ տալ ոչնչով չզբաղվել», - հավելել է Միտվոլը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախել էր երկրից փետրվարյան իրադարձությունների ընթացքում: Մինչեւ պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոյի ընտրվելը, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ՝ Ալեքսանդր Տուրչինովը:





























