Հունիսի 2-ին, ժամը 11-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ժամը 3-4-ի սահմաններում Շիրակի մարզի Անուշավան գյուղում գայլերը հոշոտել են նախկին անասնագոմերի տարածքում պահվող ոչխարների հոտը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալը: Պարզվել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է 38 գլուխ ոչխար: Հայտնաբերվել է նաեւ 52 գլուխ վիրավոր ոչխար: Հոշոտված ոչխարները հորվել են:
Նույն օրը Լոռու մարզի Դարպասի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ժամը 34-ի սահմաններում գյուղի հանդամասում գայլերի ոհմակը հոշոտել է 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Վնասի չափերը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:



























