Մակաո (Աոմին) նավահանգստում ծովապատնեշի հետ լաստանավի բախման հետեւանքով տուժածների թիվը հասել է 70-ի: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի հարավում հատուկ վարչական շրջանի առողջապահության մարմիններին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ Մակաոյի իշխանությունները հաղորդել են, որ պատահարի հետեւանքով վնասվածք է ստացել 20 մարդ:

Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում: Քննիչները պարզում են պատահարի պատճառները: