Բուլղարիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Պլամեն Օրեշարսկու կառավարությանն անվստահություն հայտնելուն: Քվեարկությանը մասնակցած 224 պատգամավորից 114 –ը «դեմ» է քվեարկել, 109 –ը՝ «կողմ», մեկը՝ ձեռնպահ:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դրվել էր հունիսի 5-ին՝ ընդդիմադիր «Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության կողմից՝ ֆինանսական հատվածում առկա խնդիրների պատճառով», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օրեշարսկին շնորհակալություն է հայտնել պատգամավորներին, որոնք սատարել են կառավարությանը եւ ընդգծել, որ ֆինանսների այսօրվա վիճակը առիթ չի կարող լինել ծայրահեղ բացասական գնահատականների համար, որոնք հնչեցին դահլիճում»:





























