Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու գտնվող Փարվան նահանգի ամերիկյան ռազմական բանտից ազատ են արձակվել 12 բանտարկյալներ, հաղորդում է BBC-ն՝ վկայակորչելով ԱՄՆ իշխանական կառույցների աղբյուրներին:

Նշվում է, որ ազատ արձակվածներից 10-ը Պակիստանի քաղաքացիներ են, եւս երկուսը՝ Ֆրանսիայի եւ Քուվեյթի քաղաքացիներ: Ազատ արձակման հանգամանքները չեն բացահայտված չեն, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ռադիոհեռուստատեսային կորպորացիայի հաղորդմամբ՝ բանտում դեռեւս բանտարկված են մնում 38 արտասահմանյան քաղաքացիներ, այդ թվում՝ նաեւ ռուսաստանցիներ: