Իրանը էլիտար զորամիավորում է ուղարկել Իրաքում զինյալների դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Իրաքի ուժային գերատեսչությունների աղբյուրներին՝ զորքերը արդեն կարողացել են հետ նվաճել Թիքրիթ քաղաքի 85%-ը, որը իսլամիտների վերահսկողության տակ էր անցել: Իրաքում իրանական զորքերի առաքելության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Հիշեցնենք, որ այժմ Իրաքում գործող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները, երեքշաբթի Իրաք են ներթափանցել են Սիրիայից, որտեղ պայքարում էին ապստամբների հետ միասին: Նրանք արդեն արդեն զավթել են Իրաքի հյուսիսում գտնվող Նայովա նահանգը, այդ թվում նաեւ՝ Մոսուլ քաղաքը՝ մեծությամբ երկրի երկրորդ քաղաքը: Երեքշաբթի ծայրահեղականները կարողացել են նաեւ վերահսկողության տակ վերցնել Իրաքի Քիրքուք նահանգի մի մասը:





























