Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը տեղեկություն չունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
«Ես ոչ մի տեղեկություն չունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, սակայն կարծում եմ, որ հանդիպումը չափազանց կարեւոր կլինի»,- լրագրողներին ասել է դեսպանը, որի խոսքերն է փոխանցում ԱՊԱ-ն:
Անհանգստություն հայտնելով վերջին օրերին շփման գծում իրավիճակի սրացման կապակցությամբ՝ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գործադրում են բոլոր ջանքերը՝ իրավիճակը մեղմելու համար: «Մենք հավատում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճակատային գծում լարվածության թոթափման քայլեր կձեռնարկեն»:
Հիշեցնենք, բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը վերջերս հնչեցրել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:





























