ՆԱՏՕ-ն «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից ահաբեկչական լուրջ սպառնալիքի հետ բախված Իրաքում իրավիճակի կարգավորման համար մանդատ չունի: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը մեջբերում է նրա խոսքերը. «Իրաքում ՆԱՏՕ-ի դերը չեմ տեսնում: Մենք չունենք մանդատ, սակայն ուշադրությամբ հետեւում ենք դեպքերի զարգացմանը», - հայտարարել է Ռասմուսենը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ռասմուսենի խոսքով՝ Իրաքի Մոսուլ քաղաքում թուրք դիվանագետների առեւանգման հետ կապված դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-ի արտակարգ նիստը անցկացվել է հունիսի 12-ին, չորեքշաբթի, քանի որ «Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ ցանկանում էր տեղեկացնել դաշնակիցներին Իրաքում տեղի ունեցածի վերաբերյալ»: Գլխավոր քարտուղարը կոչ է արել «բոլոր ներքաշված կողմերին» դադարեցնել բռնությունը եւ անմիջապես ազատ արձակել պատանդներին: