Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժին է սպառնում բանտարկություն կամ խոշոր տուգանք՝ կապված քաղաքական գործունեության համար բարեգործական ներդրումների գրանցման ենթադրյալ խախտումների հետ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
«Ֆարաժը ժամանակի ցույց չի տվել նվիրաբերված 200 հազար ֆունտ (335 հազար դոլար) գումարը», - հաղորդում է Sun թերթը: Մեծ Բրիտանիայում ընտրությունների վերահսկման հանձնաժողովը հաստատել է, որ հետաքննություն է իրականացնում Անկախություն կուսակցության առաջնորդի նկատմամբ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպասվում է մեկ տարվա ազատազրկում կամ 20 հազար ֆունտ գումարի չափով տուգանք, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նվիրատվություններն ուղղորդվում էին Անկախության կուսակցության գլխամասային գրասենյակի աշխատանքների աջակցմանը:





























