Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Քեչ Խաչիկյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հալեպի անպաշտպան բնակիչների դեմ իրականացվող հարձակումներին միջամտելու կոչ է արել, գրում է «Ասպարեզ» օրաթերթը:

Նախագահին ուղղված նամակում Խաչիկյանը նշել է, որ Հալեպը ջիհադիստների շրջապատման մեջ է հայտնվել, հրթիռային հրետակոծության են ենթարկվում քաղաքի բազմաթիվ տներ, եկեղեցիներ, բուժհաստատություններ եւ ձեռնարկություններ: «Ամերիկայի բացահայտ թշնամին համարվող «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող ահաբեկիչները, Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, հարյուրավոր տարիների պատմությամբ հարուստ հայկական թաղամասեր էր ոչնչացնում: Հալեպի բնակիչներն անօթեւան են մնացել, նրանք այլեւս զուրկ են սննդից, ջրից եւ պաշտպանվելու միջոցներից: Հայ Դատի գրասենյակը չի կարող Հալեպի դաժան ոչնչացման պայմաններոյմ Ամերիկայի անգործությունն ընդունելի համարել», - ասվում է նամակի տեքստում:

Խաչիկյանը նախագահին հորդորել է ամենաուշը մինչեւ հաջորդ շաբաթ ԱՄՆ հայ համայնքի ղեկավար շրջանակների ընդլայնված կազմով արտակարգ նիստ հրավիրել` Հալեպի փրկության համար անհրաժեշտ գործողությունները քննարկելու համար: