Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Արսեն Ավագովը իր ֆեյսբուքի էջում հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքը:

«Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքի վրա բարձրացված է ուկրաինական դրոշը», - ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ, Ավագովը հայտարարել էր, որ ուժայիններին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Մարիուպոլում ոստիկանների բոլոր ելակետային հետնակետերը: