Չինաստանում փողոցային տեսախցիկները տարբեր անկյուններից արձանագրել են ահավոր վթարը: Սկուտերը հայտնվում է բարձված բեռնատարի առաջ, բեռնատարը  խաչմերուկում կտրուկ արգելակում է, սակայն վրան բարձված խողովակները շարունակում են իներցիայով առաջ գնալ եւ ակնթարթորեն ճզմում են վարորդական խցիկը:

Ավտոտեսուչների կարծիքով պատահարի մեղավորը սկուտերի վարորդն է, փոխանցում է 1tv.ru-ն:

Ամենաապշեցուցիչն այն է, որ այս վթարից տուժողներ չեն եղել: Ամբողջովին ջախջախված բեռնատարի վարորդի մարմնին ոչ մի քերծվածք կամ կապտուկ չկա: