ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 13-ին կայացած նիստում խիստ նախազգուշացում է հայտնել Վանաձոր քաղաքում մալուխային ցանցով հեռուստաալիքների վերահեռարձակման (կաբելային հեռուստատեսություն) ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Սպայդեր Սիստեմս» ընկերությանը:

Վերջինը  գովազդային նյութեր էր տարածել` նշելով, որ ընկերությունը 6 ամիս ժամկետով անվճար մատուցում է կաբելային հեռուստատեսության ծառայություններ: Սակայն պարզվել է, որ ընկերության գովազդը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրականում սպառողներին ընդամենը առաջարկվել է կնքել 18 ամիս ժամկետով պայմանագիր, որից  6-ը  ամսվա վճարը՝ տարաժամկետ վճարելու հնարավորությամբ: Տեղեկացնենք, որ վարչական վարույթը հարուցվել է «Դիլարմ» ընկերության դիմումի հիման վրա: