ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 13-ին կայացած նիստում  պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացրել նաև մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Երեմկա» ՍՊ ընկերության նկատմամբ:

Ընկերությունն իր արտադրանքի պիտակների վրա օգտագործել է «Երևանի միսկոմբինատ» բառերը` որևէ առնչություն չունենալով տվյալ ընկերության հետ: Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, ընկերությունը ստացավ խիստ նախազգուշացում՝ խախտումները անմիջապես վերացնելու հանձնարարականով:

Տեղեկացնենք, որ վարչական վարույթը հարուցվել է «Երևանի «Ուրարտու» ԱՄ Մսի Կոմբինատ» ընկերության դիմումի հիման վրա: