ԳՄՄ-ների շուկան գրավելու ԱՄՆ-ի ձգտումը կարող է սահմանափակվել օվկիանոսի մյուս կողմում. ԵՄ-ը ցանկանում է թույլ տալ անդամ-երկրներին արգելք մտցնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների համար: Որոշումը սպասում է Եվրախորհրդարանի հաստատմանը, որը վաղուց է նպաստում գենոձեւափոխված սննդի միջազգային առեւտրի ընդլայնմանը, չնայած այն բանին, որ ԵՄ անդամ-երկրների մեծ մասը վերջինիս դեմ է հանդես գալիս: Մանրամասնում է RT-ի թղթակից Պիտեր Օլիվերը, հաղորդում է Russia Today-ը:
Այնպիսի երկրներում, ինչպիսիք, օրինակ Գերմանիան է, զանգվածային շարժում է ծավալվում գենետիկորեն ձեւափոխված մթերքների դեմ: Մարդիկ նախընտրում են գնումներ կատարել օրգանական խանութներում: Դրա պատճառները մի քանիսն են. առաջինը առողջության խնդիրն է: Գենոմոդիֆիկացված ապրանքների դեմ հանդես եկող մարդիկ մատնանշում են, որ բավարար չափով հետազոտություններ չեն անցկացվել, իսկ որոշ ոլորտներում դրանք ընդհանրապես չեն անցկացվել: Միաժամանակ, անհանգստություն է առաջացնում է ԳՄՈ արտադրանքների առեւտուրը:
Հունիսի վերջին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ կվերականգնվեն տրասնատլանտյան առեւտրային եւ ներդրումային համագործակցության հարցերով բանակցությունները: Քննադատները հայտարարում են, որ դա թույլ կտա ամերիկյան ընկերություններին իրացնել գենոմոդիֆիկացված արտադրանք՝ առանց եվրոպական սպառողներին տեղեկացնելու: Նրանց խոսքով՝ պարենային ապրանքների ամերիկյան ստանդարտները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Այսպես, վերջերս արգելվել է ամերիկյան խնձորների ներմուծումը Եվրոպա: Ուստի, ամենայն հավանականությամբ, եվրոպական լայն հասարակությունը ԳՄՈ-ին ասում է «ոչ»:





























