ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որեւէ կապ չունի քրեական աշխարհի հեղինակությունների հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողներին ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը՝ հերքելով մամուլում տարածված այն տեղեկությունը, որ վարչապետը բարիդրացիական հարաբերություններ ունի քրեական աշխարհի հետ եւ կարողանում է կարգավորել այդ ոլորտը։
«Հովիկ Աբրահամյանը ոչ իմ հորեղբոր տղան է, ոչ էլ իմ աչքի լույսն է, էդ մարդը իմ համար ոչ դրական է, ոչ բացասական, իմ համար այդ մարդը գոյություն չունի, քանի որ քաղաքական գործիչ է, իսկ քաղաքական գործիչներն ինձ չեն հետաքրքրում։ Ո՞վ է ասել, որ Հովիկ Աբրահամյանը հովանավորում է ինչ-որ մեկին, որեւէ փաստ չկա։ Ասում են, սուտ են ասում, ես էդ ստերին չեմ հավատոմ»,-ասաց Սերգեյ Գալոյանը։
Նրա խոսքով՝ իր ինֆորմացիան առաջին աղբյուրներից է, եւ եթե նման բան լիներ, ինքը տեղյակ կլիներ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























