Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության եւ բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:





























