Հանրապետության հրապարակում հարսանեկան ավտոշարասյան մեքենաներին այսուհետ արգելվելու է ազդանշաններ արձակել: Այս մասին այսօր` հունիսի 3-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, որ շուտով այդ մասին կհայտարարվի լրատվամիջոցներով: Նրա խոսքով, ոստիկանությունը հետեւողական կլինի այդ հարցում:
Այս խնդիրը կառավարության նիստում բարձրացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ իրենք քաղաքացիներից բողոքներ են ստացել հարսանեկան մեքենաների արձակած աղմուկի վերաբերյալ: Նա նկատել է, որ հրապարակի մերձակայքում կան նախարարություններ, թանգարաններ, հյուրանոցներ, հետեւաբար քաղաքացիները պետք է հրաժարվեն այդ սովորույթից:


























