Հունիսի 12-ին, ժամը 07.00-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց եւ ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:





























