Հունիսի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 167-րդ կմ-ին «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 12-ին, ժամը 14.00-ին, Երեւան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երեւանի Գեւորգ Չաուշի փողոցի թիվ 28/5 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ:

«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Բյուրեղավան-Արզնի խաչմերուկում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի կանգառին, ինչի հետեւանքով ուղեւորը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: