Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի սիրելի ֆուտբոլիստը Միրոսլավ Քլոզեն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց դեսպանը՝ մեծ խանդավառությամբ ընդգծելով, որ հռոմեական «Լացիո»-ի եւ Գերմանիայի հաvաքականի գերմանացի ֆուտբոլիստը հարձակվող է եւ կարող է շատ գոլեր հարվածել:

Դիվանագետը հույս հայտնեց, որ 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կհաղթի Գերմանիան: «Սակայն առաջնության համար կպայքարեն նաեւ այլ ուժեղ ֆուտբոլային ակումբներ, որոնց թվում՝ Բրազիլիայի, Արգենտինայի, Իտալիայի, Իսպանիայի հավաքականները», - նշեց Մորելը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության բացմանը Բրազիլիայի ընտրանին կամային հաղթանակ է տարել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ 3:1 հաշվով: Հունիսի 13-ին կհանդիպեն Կամերունի եւ Մեքսիկայի հավաքականները, որոնք նույնպես հանդես են գալիս A խմբում: