Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում հայ է ձերբակալվել քրեական հանցագործություն համարվող բարբարոսության մեղադրանքով, այն բանից հետ, երբ բենզալցակայանի պատուհանից դուրս է նետել հեծանիվը եւ ջարդել պատուհանը, այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:
Մեղադրյալը 31-ամյա Մայքլ Սահակյանն է, ով մտել է բենզալցակայան եւ մեքենան կանգնեցրել սպասարկող խանութի մուտքի մոտ: Աշխատակիցը խնդրել է մեքենան տեղափոխել եւ Սահակյանը այն կանգնեցրել է մեխանիկակական արտադրամասի դիմաց: Դրանից հետո Սահակյանը խանութ է մտել եւ սկսել գոռալ՝ կանչելով կայանի աշխատակցիներից մեկին, ում չէր կարողանում գտնել:
Այնուհետեւ նա դուրս է եկել եւ 30 րոպե անց հեծանիվով վերադարձել, դուրս նետել բենզալցակայանի առաջնային պատուհանից եւ կոտրել պատուհանը: Ականատեսները ոստիկանություն են կանչել, եւ Սահակյանը ձերբակալվել է: Նա հիմա գտնվում է կալանքի տակ, իսկ գրավի գումարը կազմում է 10 հազար դոլար:





























