Դելտապլաներիզմի միջազգային կարգի վարպետ պսկովցի Անդրեյ Լեբեդեւը զոհվել է Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում անցկացվող PPG NW Russia 2014 պարամոտորային սպորտի առաջնության ընթացքում: Այս մասին հայտնում է FlashNord-ը՝ վկայակոչելով Կարելիայի իրավապահ մարմինների աղբյուրը:
«Դեպքը կատարվել է հունիսի 12-ի ժ. 23.30-ի սահմաններում: Ա. Լեբեդեւը դիպել է բարձրվոլտային մալուխի եւ բարձրությունից տապալվել գետնին»,- պատմել է աղբյուրը: Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը:
Պարամոտորային սպորտի առաջնությունը, որը մեկնարկել էր հունիսի 12-ին, կասեցվել է, փոխանցում է Gazeta.ru-ն:





























