ՀՀԿ-ն չի մերժում ոչ իշխանական քառյակի ոչ մի առաջարկ, հունիսի 13-ի խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝պատասխանելով քառյակի 12 պահանջների մասին հարցին: Դրանցից մեկը վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում կատարելուն (Նկատենք, մեծամասնական 41 տեղից 30-ը 2012թ. խորհրդարանական ընտրություններում բաժին էին հասել հենց ՀՀԿ-ին):
Այնուամենայնիվ, ըստ Բաղդասարյանի, Ընտրական օրենսգրքում ցանկացած լրացում կամ ընդհանրապես որեւէ այլ առաջարկ կարելի է ընդունել եւ քննարկել: «Ոչինչ բացառել պետք չէ : Ուղղակի հարկավոր է մեկառմեկ քննարկել հարցերը», - հայտարարել է նա:
ՀՀԿ-ի նախաձեռնած սոցիալ-տնտեսական մի շարք բարեփոխումներ եւս համահունչ են քառյակի առաջարկներին, հավելել է Բաղդասարյանը. «Շրջանառության հարկի մասին, ընտանեկան բիզների մասին եւ ընդհանրապես ՓՄՁ-ի մասին մենք ներկայացրել ենք առաջարկներ, որոնք մեր կարծիքով բավական հաջող են», - հայտարարել է նա:





























