Ադրբեջանում հրեշավոր դաժանությամբ հանցագործություն է իրագործվել:

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Գյադաբեյի գեղեցկության սրահներից մեկում հարսնացու է սպանվել:

Անհայտ անձը գլխատել է սրահի այցելու, 1986թ. ծնված Ֆահրիա Ֆիրուդին կըզը Ասլանովային:

Հաղորդվում է, որ նույն օրը երեկոյան Ֆահրիա Ասլանովայի հարսանյաց հանդեսը պետք է տեղի ունենար, եւ նա գեղեցկության սրահ էր եկել` արարողությանը պատրաստվու համար: