Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի գրասենյակներից մեկի պայթեցումը ստանձնել է Թուրքիայի ընդհատակյա «Մարքս-լենինյան կոմունիստական» կուսակցությունը:

Թուրքական Atilim-ի փոխանցմամբ՝ մարքսիստ-լենինիստները էլ-փոստով տարածել են հաղորդագրություն, որ իրենք են կազմակերպել հունիսի 2-ին Էրդողանի կուսակցության գրասենյակներից մեկի պայթեցումը: Հաղորդագրության մեջ նշվել է, որ հիշյալ գործողությունը իրականացվել է ի նշան բողոքի՝ գործարաններում եւ հանքավայրերում աշխատավորների մահվան դեպքերի համար:

Նշենք, որ Թուրքիայի ընդհատակյա կոմունիստները օրեր առաջ էլ պայթեցրել էին ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության գրասենյակներից մեկը: