Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ս. Խանզադյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























