Ոռոգման նպատակով այս տարվա համար Սեւանա լճից բաց կթողնեն 144,5 միլիոն խմ ջուր, հունիսի 3-ին այս մասին լրագրողներին հայտնել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը՝ նշելով, որ սովորաբար ամառվա սկզբին Կառավարությունը օրենքով սահմանված իր լիազորությունների սահմաններում մինչեւ 170 միլիոն խմ մետր ոռոգման նպատակով ջրառ է իրականացնում:
«Անցած տարի փաստացի ջրառը կազմեց 124 միլիոն խմ: Այս տարի հիմնական ջրամբարները, որոնք, որ սնուցում են Արարատյան դաշտերը, բավարար պաշար ունեն կուտակված եւ այս սահմանված քանակը պետք է բավարար լինի»,- վստահեցրել է պարոն Անդրեասյանը:
Վերջինիս տեղեկությունների համաձայն՝ Սեւանա լճի մակարդակը այս տարվա դրությամբ բարձրացել է 66 սմ-ով՝փաստացի կազմելով 1899,91 մ, իսկ անցած տարի 1899,25 մ է եղել, այսինքն, պաշտոնյայի հավաստմամբ «լճերի ամբարման տեսանկյունից այս պահի դրությամբ ունենք մեծ պաշար»:


























