Իրաքի զինված ուժերի ուղղաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Տիգրիտ քաղաքի ամենամեծ մզկիթներից մեկի ուղղությամբ, տեղական իշխանություններին եւ ականատեսներին վկայակոչելով, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, օդային հարվածների զոհերի մասին տվյալներ դեռեւս չեն ստացվել:
Հունիսի 10-ին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Նայնավա երկրամասի ողջ տարածքը` վարչական կենտրոն Մոսուլ քաղաքի հետ միասին լիովին վերահսկողության տակ են վերցրել: Հաջորդ օրը ծայրահեղականների ձեռքն է անցել նաեւ երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ծննդավայրը` Տիգրիտ քաղաքը: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման` Իրաքի ներկայիս վարչապետ, շիա դավանանքի հետեւորդ Նուրի ալ-Մալիքի կառավարությանը հակադրվող անդամները սուննիներ են:





























