Այս տարվա հունիսի 14-ից մարզերի  անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թունավորումից  խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց եւ կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի եւ հատապտուղների հավաքը, ինչպես նաեւ նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից:

Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետեւյալ ժամանակացույցով`

ՀՀ Վայոց Ձորի մարզի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 14.06.2014թ.-16.06. 2014թ.:

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝  17.06.2014թ. - 20.06.2014թ.:

ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ 21.06.2014 -24.06.2014թ.: