Կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել, որտեղ նաեւ նշել է. «Ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը եւ կառուցվածքը ուժը կորցրած ճանաչելու եւ Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ նախարարության քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկում կատարվել են փոփոխություններ եւ տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում աշխատակիցներն ազատվել են աշխատանքից»:





























