Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 17.15-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհի Սուրամի հատվածում տեղի է ունեցել փլվածք, ինչի հետեւանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ զոհեր եւ տուժածներ չկան:
Այժմ գործում է շրջանցիկ Գոմի-Սաչխերե ավտոճանապարհը, որը նախատեսված է միայն մարդատար ավտոմեքենաների համար:





























