Budweiser գարեջրի բաղադրատոմսն այլեւս գաղտնիք չէ: Արտադրողը, հետեւելով հայտնի ամերիկացի ակտիվիստ եւ բլոգեր Վանի Հարիի խորհրդին, բացահայտել է այն, հաղորդում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը:
Ակտիվիստի հորդորը, սակայն, բոլոր խոշոր գարեջրագործներին է ուղղված: Նա հայտարարել է, որ ցանկանում է իմանալ, թե իր` գարեջրի սիրահար ամուսինն ինչ է իրականում այդքան շատ խմում: Համացանցում տեղադրված կոչը մեկ օրվա ընթացքում 40 հազարից ավել համախոհների ստորագրություն է հավաքել:
Նախաձեռնությանն առաջինը Anheuser-Busch ընկերությունն է արձագանքել` հայտարարելով, որ թեեւ պարտավոր չէ բաղադրատոմս ներկայացնել, այդուհանդերձ տեղյակ է պահում, որ Budweiser-ը ջրից, գարու ածիկից, բրնձից, խմորիչից եւ գայլուկից է բաղկացած:





























