Հայաստանի ԱԳՆ-ում, հունիսի 12-ին, Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ են կայացել:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմից` Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը: