Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Չարենցավան-Ֆանտան հատվածի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 31 SL 719 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ 4 մ գլորվել է ձորակը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` 40-ամյա Ռ. Դ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: