Ամերիկացի հայտնի միլիարդատեր, նավթարդյունաբերական «Standard Oil» սինդիկատի հիմնադիր Ջոն Ռոքֆելլերի ծոռը՝ 64-ամյա դոկտոր Ռիչարդ Ռոքֆելլերը զոհվել է ավիավթարի հետեւանքով Նյու-Յորք նահանգի Հարիսոն քաղաքի մերձակայքում: Այդ մասին հայտարարել է Ռոքֆելլերների ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեյզեր Սիթելը:

Ռիչարդ Ռոքֆելլերը «Piper Meridian» ինքնաթիռի միակ ուղեւորն էր: Թռիչքից 10 րոպե անց այն հարվածել է ծառերի կատարներին եւ գետնին ընկել: Ինչպես նշում է ՆՏՎ-ն, այդ ժամանակ անձրեւ էր գալիս, մառախուղը սահմանափակում էր տեսանելիությունը:

ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը սկսել է հետաքննել կատարվածի պատճառները:

Ռիչարդ Ռոքֆելլեր «Chase Manhattan» ֆինանսական կորպորացիայի կառավարման խորհրդի նախկին նախագահ, 99-ամյա Դեւիդ Ռոքֆելլերի վեց երեխաներից մեկն էր: