Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ: Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են խորհրդատվություններ անցկացնել Ռուսաստանի, Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ փորձագետների եւ նախարարների մակարդակում ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի կնքման ենթատեքստում:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինն ու Բարոզուն կարծիքներ են փոխանակել՝ կապված Ուկրաինայի ընդհանուր ճգնաժամային իրավիճակի հետ, ինչպես նաեւ Կիեւի կողմից ռուսական բնական գազի դիմաց ունեցած պարտավորությունների, Եվրամիություն-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի կնքման հետ: