Նյու Յորք նահանգի հարավարեւելյան Յոնքերս քաղաքում անհայտ անձը կրակոցներ է արձակել, որոնց հետեւանքով երկու մեծահասակ եւ մեկ երեխա վիրավորվել են, փոխանցում է NBC հեռուստաալիքը:

Դեպքը կատարվել է տեղի ժամանակով 18։00-ին: Քաղաքի ոստիկանության նեկայացուցիչ լեյտենանտ Արթուր Լիենը հայտնել է, որ տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ըստ նրա`  միջադեպի քննությունը նախնական փուլում է, եւ տեղեկություն այն մասին, թե ով կարող է լինել կասկածյալը եւ որոնք են եղել  քայլի դրդապատճառները, ոստիկանությունը առայժմ չունի: