Ռուսամետ ակտիվիստները Լուգանսկի  օդանավակայանում հարված են հասցրել վայրէջքի պատրաստված  օդանավին, որում ուկրաինացի զինվորականներ են եղել,  փոխանցում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 

Ուկրաինայի զինված ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավը, որը «անձնակազմ էր տեղափոխում` ռոտացիայի նպատակով», խփվել է  հունիսի 14-ի գիշերը: Կան զոհեր: Զոհերի  ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:

«Օդանավում եղել են զինվորականներ, տեխնիկա, սպառազինություն եւ պարեն», - ասել են գերատեսչությունում:

ТСН-ն, վկայակոչելով Ուկրաինայի բանակի աղբյուրը, փոխանցում է, որ  օդանավում է եղել է 30 մարդ:

Ավելի վաղ Լուգանսկում օդային տագնապ էր հայտարարվել: Լուգանսկի ինքնահռչակված Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունում պատմել են, որ Լուգանսկի ուղղությամբ թռել են Ուկրաինայի բանակի օդանավերը, փոխանցում է  Gazeta.ru-ն: