Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 13-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները Հ-3 միջհամայնքային ավտոճանապարհի Հացավան-Գառնի հատվածում (1-ին կմ) ձորից դուրս են բերել «Օպել» մակնիշի 35 TU 034 համարանիշի ավտոմեքենան:





























