ԱՄՆ պետքարտուարությունը 18 մլն դոլար պարգեւ է խոստացել տեղեկատվության համար, որի օգնությամբ Արեւմտյան եւ Հյուսիսային Աֆրիկայում հիմնավորված 4 ահաբեկիչների կձերբակալվեն: Հալիդ ալ-Բարնալուի, Համադ Հայրիի եւ Ահմեդ Թիլեմսիի համար առաջարկվում է 5 մլն դոլար, իսկ Աբու Յուսուֆ ալ-Մուհաջիրի համար՝ 3 մլն դոլար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը
Ալ-Բարնաուին Նիգերիայում հիմադրված «Անսարու» ահաբեկչական խմբավորման առաջնորդն է, որը կապված է «Ալ-Քայիդան իսլամական Մահրիբի երկրներում» խմբավորման հետ: Նախկինում ահաբեկչական «Բոկո հարամ» կազմակերպության անդամ է եղել: 2012թ. պետդեպարտամենտը նրանց առավել վտանգավոր միջազգային ահաբեկիչների ցուցակում է ընդգրկել:
Հայրին և Թիլեմսին «Արեւտմյան Աֆրիկայում հանուն միասնության եւ ջիհադի շարժման» ահաբեկչական խմբավորման հիմնադիրներն են: Ամերիկյան իրավապահ մարմինների տվյալներով՝ Հայրին ահաբեկչություն է կազմակերպել Մավրիտանիայում եւ 2008թ ծրագրել է Նիգերիայում Կանադայի դեսպան եւ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Ֆաուլերի առեւանգումը: Իր հերթին, Թիլեմսին մասնակից է 2011թ. Նիգերիայում Ֆրանսիայի երկու քաղաքացիների առեւանգմանը:
Վերջապես, Աբու Յուսուֆ ալ-Մուհաջիրիրը պետդեպարտամենտի կողմից ճանաչվել է պայթուցիկ նյութերի մասնագետ: Նա Սինայի թերակղզում գործող «Աթ-Տաուհիդ վալ-ջիհադ» ծայրահեղական խմբավորման անդամ է: Վերջինս մեղադրվում է Եգիպտոսում ահաբեկչության, այդ թվում՝ ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված ծրագրման համար:





























