Արարատի մարզում հունիսի 13-ի երեկոյան 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջնակի, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի Վանաշեն գյուղի վարչական տարածքում ժամը 20:00-ի սահմաններում: Վարորդը վրաերթի է ենթարկել Վանաշեն գյուղի բնակիչ, 4-րդ դասարանի աշակերտուհի Աննա Հովհաննիսյանին: Վերջինս Վեդիի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկած վարորդը եղել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 30-ամյա Արտակ Բարսեղյանը:





























