Պակիստանում շաբաթ օրը 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «Ասոշիեյթեդ Փրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի օդերեւութաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենրոնը եղել է Հինդուքուշ շրջանում՝ Աֆղանստանի հետ սահմանին։ Ցնցումները զգացվել են խտաբնակ Փեշավար քաղաքում, հայտնել է օդերեւութաբանական ծառայության աշխատակիցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղի հեռուստաալիքները հայտնում են, որ երկրաշարժը խուճապ է առաջացրել Փեշավարում, մարդիկ դուրս են փախել տներից եւ գրասենյակներից։