Մերձմոսկվայում օրենքով գող է ձերբակալվել, ում արգելվել էր ՌԴ տարածք մուտք գործել. որոշվում է Վրաստան արտաքսելու հարցը: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հաղորդել են մայրաքաղաքի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում:
«Ձերբակալվել է հանցավոր աշխարհում առավելապես Գիզո մականունով հայտնի 36-ամյա ազգությամբ վրացի այսպես կոչված օրենքով գող», - հաղորդել են ոստիկանությունում՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է Մոսկվայի մարզի Օդինցովյան շրջանի մասնավոր քոթեջային գյուղերից մեկում:
«Գիզոն ապօրինաբար է գտնվել Ռուսաստանի տարածքում: Անցյալ տարվա նոյեմբեր մասին Մոսկվայի Խամովնիչյան շրջանային դատարանի որոշմամբ՝ վերջինիս արգելել էին ՌԴ տարածք մուտք գործել մոտակա 5 տարիների ընթացքում», - հստակեցրել են ոստիկանությունում: Այնտեղ նաեւ նշել են, որ ոստիկաններն այժմ ստուգում են Ռուսաստանի տարածքում հանցագործություններին ձերբակալվածի հնարավոր մասնակցությունը: Որոշվում է նաեւ Վրաստան արտաքսելու հարցը:





























