Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այցով Ադրբեջանում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը։

ԱՊԱ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ կապերի զարգացումը քաղաքական եւ տնտեսական բնագավառներում։

Նշվել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման լավ հեռանկարների առկայությունը։ Ընդգծվել է Բարոզուի այցի նշանակությունը Ադրբեջանի եւ ԵՄ-ի հարաբերությունների տեսանկյունից։

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել  ներկայիս իրավիճակի եւ Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարների վերաբերյալ։